Поиск

Իմքայլականները՝ռուսաֆոբների ու սորոսականների սինթեզ




2018թ.-ից ի վեր նախկին իշխանությունների ներկայացուցիչները մանտրայի պես կրկնում են, որ այս իշխանություններին երկու ամիս է մնացել: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:


Հակառուսական թրեյնինգների մասնագետ, սորոսական ու գրանտակեր, ԱԺ-ում սորոսական հեղաշրջման արդյունքում հայտնված Զոլյանը քմծիծաղում է ընդդիմության վրա՝չհասկանալով, որ նա ԱԺ-ի պատգամավոր է և հենց դա է ամենագլխավոր քմծիծաղն ոչ թե ընդդիմության հասցեին, այլ հայ ժողովրդի:


Ռուսաֆոբների ու սորոսականների սինթեզ իմքայլականները կատարում են Սորոսի հիմնադրամի ու ԱՄՆ-ի դեսպանատան հրահանգները՝հարվածում են հայ-ռուսական կապերին, ընդունում են սրբապիղծ կոնվենցիաներ, արանքում էլ թիմով հարստանում են՝ով է հիշելու իմքայլականներին մի քանի ամսից՝այդ թվում Զոլյանին փողոցում, ոչ ոք: Դրա համար նրանք ոչինչ չանելով գումարներ են լափում, իսկ ժողովրդին էլ թողնում բախտի քմահաճույքին: Ժողովուրդը նրանց պետք էր, որպեսզի թավշյա բեմական ներկայացումն ավելի մասայական տեսք ունենար:

©2020 Լուր ԱյսՕր.