Поиск

Միշուստինը ստացել է Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը


Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը ստացել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը։

«Մեկնելու որոշումը կախված է համավարակի իրավիճակից», - նշված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։

Խորհրդի վերջին նիստը հուլիսին անցկացվել էր հեռավար կարգով։