Поиск

Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը․մշտադիտարկումները հանգստյան օրերին



ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են աշխատանքները նաև հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:

Այսօրվա մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով հանգստյան օրերին նաև կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։

©2020 Լուր ԱյսՕր.