Поиск

Սորոսի վաստակները, օտարերկրյա գործակալները պետք է գնան այս երկրից. Նարեկ Մալյան




Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սորոսական «Ռեստարտ» խմբի գործով դատական նիստն ավարտվեց:

Ինչպես նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Մալյանը, այսօրվա նիստում հիմնականում տեխնիկական բնույթի գործողություններ իրականացվեցին. «Ներկայացվեցին մանկապարտեզից սկսված բոլոր թղթերը, որոնք ունեին այդ սորոսականները՝ պատվոգիր և այլն, որպեսզի դատավորն ավելի մեղմ վերաբերվի: Իսկ ինձ նկատողություն արվեց, քանի որ նրանց սորոսի վաստակներ ասացի: Դատավորն ասաց, որ ինձ առանձին հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն կտրվի:

Նրանք ասացին, որ ես տևական ժամանակ ճնշում, նեղում, վատ բաներ եմ ասել իրենց մասին: Ես ոչ միայն վատ բաներ եմ ասել նրանց, այլ դա շարունակական բնույթ է կրում: Ես նրանց նկատմամբ շարունակելու եմ անել այն գործողությունները, որոնք արել եմ: Դրան վերջ չկա, դրա վերջը կլինի այն, որ սորոսի վաստակները, օտարերկրյա գործակալները գնան այս երկրից»,-ասաց Մալյանը:

Հաջորդ նիստում, տեղի կունենա տուժողի հարցաքննությունը և տեսանյութերի դիտում գործողությունը:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվեց սորոսական «Ռեստարտ» խմբի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին, Յուրի Ավագյանին։