Поиск

Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել կոմայից


Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել կոմայից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Բեռլինի Charite կլինիկայում դուրս են բերել կոմայից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Գործակալությունը, հղում կատարելով պաշտոնական հաղորդագրությանը, գրում է, որ Նավալնու վիճակում դրական դինամիկա է նկատվում, արձագանքում է արտաքին ազդակներին։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ընթացքում։ Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, որտեղ և Նավալնուն հոսպիտալացրել են շտապ օգնությամբ։ Հիվանդանոցում հայտնել են, որ Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չեն հայտնաբերվել, առկա է միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր։ Երկու օր անց՝ օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց։ Բեռլինի հիվանդանողում մասնագետները հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է, Գերմանիայի ԶՈՒ մասնագետները հայտարարել են, որ մաշկի, արյան և մեզի նմուշներում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութեի հետքեր են հայտնաբերվել։

Աղբյուր` Փաստինֆո