Поиск

ՀՀ նախագահի օգնականի մեկնաբանությունը Լիլիթ Մակունցի հայտարարությանը՝ ՍԴ դատավորի թեկնածություն...



Սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը. այլ մեկնաբանություն չունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե իրենց խմբակցությունը չգիտի, թե  ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունը:

«Այնուամենայնիվ, մենք կսլենք թեկնածուին, եւ ըստ այդմ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կարտահ»,- նշել էր Մակունցը:


Հիշեցնենք, որ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում էլ էր առաջադրել, բայց 2019թ․-ի մայիսի 29-ին ԱԺ-ն  30 կողմ, 53 դեմ ձայների հարաբերակցությամբ չընտրեց Արթուր Վաղարշյանին՝ ՍԴ դատավորի պաշտոնում։ ՇՀատկանշական է, որ հիմա ՍԴ դատավորի երեք թեկնածուներից երկուսի հետ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է, իսկ Արթուր Վաղարշյանի հետ՝ ոչ:

©2020 Լուր ԱյսՕր.