Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ նախկինում կոռուպցիա կար ու լավագույն դեպքում դպրոցի տնօրեն էր բռնվում, կամ ԺԷԿ-ի պետ, իսկ այսօր բարձրաստիճան պաշտոնյա է ենթարկվում պատասխանատվության:

Գլխավոր աներձագ Հակոբյանը չի նկատում կոռուպցիա իմքայլական թիմում ու նրանց նեղ ընտանեկան «կրուգում», երբ նախկինների չնստելու գինը Աննա Հակոբյանի հիմնադրամին կլորիկ, դոլարային գումար մուծվելն է:
Հակոբյանը նշում է, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվում պատասխանատվության, սակայն ոչ մի պաշտոնյա ճաղերի հետևում չէ՝հայտնի մականունավոր օլիգարխները շատ լավ են իրենց զգում ՝մուծվելով Հակոբյաններին, Փաշինյանին ու նրա իջևանյան կլանին:
ՀՀ-ում այժմ նեղ ընտանեկան, էլիտար կոռուպցիա է՝թալանում են ընտանիքով, իսկ ով չի ցանկանում մուծվել բոլորին հայտնի հիմնադրամ դառնում է դատախազության հեշտ թիրախ: