Поиск

Գործող իշխանությունները մսխել են ժողովրդի վստահության ողջ պաշարը


«Հեղափոխությունից երկու տարի է անցել, բայց հեղափոխականները չեն փչացել, չեն ներքաշվում կոռուպցիայի մեջ, չեն ձգտում անձնական հարստության։ Արդյունքում՝ նրանք նախկիններին չեն նմանվում, ինչպիսին եղել են, այնպիսին մնացել են։ Չկա իշխանության հեռացման պահանջ։



Հնարավոր չէ հիասթափվել Նիկոլ Փաշինյանից։ Ողջամիտները թացը չորից կարող են տարբերել։ Խմբակների կողմից կան ինքնապաշտպանական գործողություններ, որովհետև թիրախում նրանք են։ Քրեական գործերը կան։ Դրանք չես կարող բարձի տակ պահել, և իրենք վտանգը զգում են»: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը:


Իմքայլականները կարծես թե բնակվում են իրենց ֆեյքերի ստեղծած Հայաստանում՝նրանք տեսնում են այն իրականությունը, որը չի տեսնում մի ամբողջ ժողովուրդ: Հեղափոխականներն ոչ միայն փչացել են՝իշխանության տված բոլոր լծակներից անխնա օգտվում են՝պարգևավճարներ, գործուղումներ, շքեղ մեքենաներ և տներ, այլ նաև ձգտում են անձնական հարստության:


Արագ հարստանալու համար գործում է անգամ Աննա Հակոբյանի «հրաշագործ», «բուժիչ» հիմնադրամը՝այնտեղ գումար փոխանցելուց հետո նախկին թալանչիները ձերբազատվում են գլխացավերից՝հայտնվելու ճաղերի հետևում, նրանց մոտ բարձրանում է տրամադրությունն ու մեծ ցանկություն է առաջանում հանգիստ լքել երկիրը:


Իմքայլականը նշում է, որ անհնար է հիասթափվել Նիկոլից՝դա միգուցե իրենց կուսակցության ծիսական ինչ-որ արարողության մի մասն է՝աղոթել Նիկոլի նկարի մոտ և նրա պես մորուք պահել, սակայն Փաշինյանից չի հիասթափվել միայն կատարյալ ապուշն, որ չի ցանկանում տեսնել, որ իրեն 2.5 տարի խաբում են:

©2020 Լուր ԱյսՕր.