Поиск

COVID-ի դեմ պայքարը տապալած իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին



Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 187-ով՝ հասնելով 45 հազար 862-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:



Իշխանությունները տապալել են COVID-ի դեմ պայքարը՝սա թիմային պատախսանատվություն է՝Նիկոլ Փաշինյանից մինչև Արսեն Թորոսյան և պետք չէ ժողովրդի ուշադրությունն ու բացասական վերաբերմունքը կենտրոնացնել միայն համավարակի ժամանակ արձակուրդ վայելող առողջապահության նախարարի վրա:


Իմքայլականները չեղարկելով արտակարգ դրությունն ու մտցնելով երկարաժամկետ կարանտին երկու մեսիջ են հղել հանրությանն ու ընդդիմությանը:


Նախ՝ժողովուրդն արդեն հոգնել էր արտակարդ դրության սահմանափակումներից և սոցիալական ընդվզում էր հասունանում՝իմքայլականներն իբր ժողովրդին ընդառաջ գնալով հանեցին արտակարգ դրությունն ու մեղմացրեցին սահմանափակումները՝զգուշանալով սեփական իշխանության համար: Սակայն մտցնելով կարանտին մեսիջ հղեցին ընդդիմությանը, որ քաղաքական ուժերի ակցիաներն ու ժողովրդին փողոց դուրս բերելու փորձերը, եթե դրանք սկսեն իրական վտանգ ներկայացնեն իշխանությունների համար՝ կարանտինի դեմ պայքարի քողի տակ սահմանափակելու են ցանկացած ընդդիմադիր շարժում:


Իմքայլականները շարունակում են մոլորեցնել ժողովրդին տարբեր ճանապարհներով, սակայն դա չի կարող երկար տևել՝ժողովուրդը տեսնում է, որ իր կյանքում ոչինչ չի փոխվում, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը վարչապետի լայվերով չի լավանում:

©2020 Լուր ԱյսՕր.