Поиск

Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ օրակարգի շուրջ՝ամբողջական իշխանափոխություն


«Հուսամ՝ այս անգամ ժողովրդին չեն հիասթափեցնի, խոստացված մեկ «թեժ աշուն» արդեն ձախողել են»: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն՝անդրադառնալով ընդդիմության ակտիվությանը:



Աշունը թեժ կարող է լինել այն պարագայում, եթե ժողովուրդը վերջապես դադարի հավատալ այն ստերին, որոնք ստեղծում են իմքայլական ֆեյքերը: Ընդդիմության համախմբումը միասնական օրակարգի շուրջ՝Փաշինյանի ու նրա թիմի հեռացում և ամբողջական իշխանափոխություն, կարագացնի թեժ աշունը՝հակառակ պարագայում իմքայլականները շարունակելու են քմծիծաղել ընդդիմության վրա:

Ժողովրդին հիասթափեցրել է ոչ թե ընդդիմությունը, որն այս պահին նոր է սկսում կոնսոլիդացիան, այլ գործող իշխանությունները՝COVID-ի դեմ պայքարի տապալում, սոցիալ-տնտեսական սպասվող աղետ, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում ու սորոսականների կոնվենցիաների վավերացում:


Ընդդիմության համախմբումն ու հստակ օրակարգի ներկայացումը լայն հանրությանը՝ կարագացնի թեժ աշունն ու իշխանությունների համար կդառնա իսկական գլխացավանք: