Поиск

Իմքայլականներն ոչնչացնում են ՀՀ-ում խոսքի ազատությունը


Խոսքի ազատությունը Հայաստանում գերպաշտպանված է:Այդ մասին հայտարարել է ԱԺ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը:



Թուրքերի հետ տարբեր կրթական ծրագրեր իրականացնող, թրքասեր իմքայլական պատգամավոր Կարապետյանը բացի իր կուռք Նիկոլ Փաշինյանի լայվերից ոչինչ չի կարդում և չի դիտում: Նա խոսում է ՀՀ-ում խոսքի ազատությունից, երբ նույն իր թիմակից, գլխով հարվածելու վարպետ Ալեն Սիմոնյանը ցանկանում է ընդդիմադիրներին լռեցնել տարբեր օրենքներով ու միլիոնավոր տուգանքներով, երբ մարդկանց հեռացնում են աշխատանքից ֆեյսբուքում նախկին իշխանությունների կամ ընդդիմադիրների ստատուսը լայքելու համար: Իմքայլականների ֆեյքերի բանակը գրոհում ու հայհոյում է այն մարդկանց, ովքեր քննադատում են Մարիա Կարապետյանի կուռք Նիկոլին ու նրանց պարապների թիմին: ՀՀ-ում այսօր չկա խոսքի ազատություն՝դա նույնպես ֆեյք է, ինչպես իմքայլականների շուրթերից հնչող ցանկացած հայտարարություն:

Մարիա Կարապետյանը նույնպես ֆեյքոկրատիայի մի մասնիկն է:

©2020 Լուր ԱյսՕր.