Поиск

Թրամփը պահանջել է իրեն տեղավորել Բուքինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում. ԶԼՄ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր իրեն տեղավորվել Բուքինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիա պետական ​​այցի ընթացքում` չնայած, որ ԱՄՆ նախագահին հայտնել էին, որ թագավորական պալատում լուրջ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, գրում է Daily Mail-ը:

Թրամփն առաջին անգամ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց պետական ​​այցով Մեծ Բրիտանիա մեկնելու հրավեր էր ստացել 2017-ի հունվարին, սակայն ընդունել էր հրավերը միայն 2019-ի ամռանը:

Ուղեւորության կազմակերպման ընթացքում Սպիտակ տան խորհրդականները Դաունինգ Սթրիթին հայտարարել էին Բուքինգհեմյան պալատում ԱՄՆ նախագահին տեղավորելու «հրատապ անհրաժեշտության» մասին, գրում է The Daily Telegraph-ը:

Թրամփը Մեծ Բրիտանիա էր ժամանել առաջին տիկին Մելանյայի, ինչպես նաեւ իր չորս մեծահասակ երեխաների` Իվանկայի, Դոնալդ կրտսեր, Էրիկի եւ Թիֆանիի հետ:

Աղբյուրները նշում են, որ Թրամփը նույնպիսի վերաբերմունք էր ակնակլում իր նկատմմաբ, ինչպիսին ցուցաբերվել էր իր նախորդի` Բարաք Օբամայի նկատմամբ, ով 2003-ին իր կնոջ` Միշելի հետ պետական ​​այցով հրավիրվել էր Բուքինգհեմյան պալատ: