Поиск

Աղջիկների համար՝ 6 հազար, տղաների՝ 10 հազար. Նոր մանրամասներ՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց փարթիից



ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է փարթիների նկատմամբ սիրով, վերջին անգամ սկանդալի մեջ հայտնվեց հուլիսի 26-ին, երբ Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթի էր կազմակերպել: Չնայած այն բանին, որ մի շարք լուսանկարներ հրապարակվեցին, պատգամավորը ավելի ուշ հայտարարեց, թե ինքը կազմակերպիչ չէ, ուղղակի մի քանի րոպեով երևացել է փարթիի վայրում:


Ի դեպ, հիշեցնենք, որ փարթիի մասնակիցները, բնականաբար, առանց դիմակ են եղել՝ արհամարհելով պարետի որոշումները:

Այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով փոխանցեց Սարգսյանի խոսքերը, որը ինքը կազմակերպիչը չէ եղել:

Ինչպես ցույց տվեցին դեպքերի հետագա զարգացումները, Սարգսյանը մարսեց նաև այս սկանդալը:

Analitik.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել վերոնշյալ փարթիից: Պարզվում է, որ բուն միջոցառումից օրեր առաջ Հայկ Սարգսյանը SMS-ներ է ուղարկել տարբեր մարդկանց՝ տեղեկացնելով փարթիի մասին: Տղաների համար մուտքը 10 հազար ՀՀ դրամ է եղել, աղջիկների համար՝ 6 հազար ՀՀ դրամ :

Հատկանշական է այն, որ վերոնշյալ SMS-ներից «բաժին է հասել» նաև իրավապահ մարմիններում աշխատողներին:

©2020 Լուր ԱյսՕր.