Поиск

Իմքայլականների համար պարգևավճարները՝սրբություն են


2.5 մլն դրամանոց կոստյումով մեկը քննադատում է 142 հազար դրամ պարգևավճար ստացողին: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:



Իմքայլական պատգամավորների համար պարգևավճարը՝սրբություն է, նրանք իրենց չեն պատկերացնում առանց լափամանների՝դե հասկանալի է, իշխանության են եկել պատահականորեն և 5 տարին այնքան արագ է անցնում, որ պետք է հասցնել պետական բյուջեից մի թեթև օգտվել:


Երբ իմքայլականներին քննադատում են պարգևավճարների համար, խոսքը ոչ թե կոնկրետ 142 հազար կամ 200 հազար դրամի մասին է, խոսքը հարցի բարոյական կողմի մասին է՝ՀՀ-ում մեկ միլիոն աղքատ բնակչություն կա, աղետի գոտում հազարավոր մարդիկ տնակներում են ապրում, գյուղերը՝դատարկվում են, այդ թվում Սյունիքի՝Կարապետյանը ծնունդով Սյունիքի մարզից է, իսկ իմքայլականներն անգամ COVID-ի օրերին չեն հրաժարվում իրենց գումարներից:


Ոչինչ չանելով գումարներ լափելու երևույթն է դատապարտելի, այլ ոչ թե կոնկրետ գումարները՝պարգևավճար ստանում են պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքի համար: Իմքայլականները գրեթե 3 տարի ոչինչ չեն արել: