Поиск

Փաշինյանը կամ «զոհաբերում» է Հարությունյանին, կամ «խորտակվում» նրա հետ միասին


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իր օրակարգում չկա հրաժարականի պահանջ, ինքը չի պատրաստվում այդ հարցը քննարկել տարբեր խմբերի հետ, այլ հակառակը, համոզված է, որ ճիշտ ուղղությամբ են գնում և ոլորտն են զարգացնում:



Հարությունյանի հրաժարականի պահանջով հանդես են գալիս մի շարք քաղաքական ուժեր՝ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները, հայրենասիրական ուժեր:


Սորոսական կադր ու ազգակործան ծրագրերը դպրոց ներմուծող Հարությունյանն այնքան է մեծացնելու ժողովրդի դժգոհության աստիճանը, որ Հարությունյանի հրաժարականի պահանջը համախմբի ու բռունցքի ամբողջ ազգին, ովքեր արդեն չեն բավարարվելու տրանսգենդերներին համակրող, սորոսական Հարությունյանի հրաժարականով, այլ պահանջելու են նրա հոգևոր հոր՝Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Հարությունյանը լցնում է ժողովրդի համբերության բաժակը՝հետևանքները տխուր են լինում ամբողջ իմքայլական իշխանության համար:


Նիկոլը պետք է կամ «զոհաբերի» Արայիկ Հարությունյանին կամ «խորտակվի» նրա հետ միասին: