Поиск

ՀՀ-ն մեծ քայլերով գնում է դեպի սոցիալ-տնտեսական պայթյուն



Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։



ՀՀ-ն մեծ քայլերով գնում է դեպի սոցիալ-տնտեսական պայթյուն, իսկ այսօրվա իշխանությունները շպիոններ են փնտրում: Իրենք տարբեր երկրների շպիոն լինելով փորձում են ընդդիմությունից ներքին թշնամու կերպար կերտել ու դրանով կերակրել սոված ժողովրդին: Չի ստացվելու՝ժողովուրդն արդեն հասկացել է, թե ինչ սուտասանների է բերել իշխանության, ովքեր միայն հարստանում են ու պարգևավճարներ են լափում, իսկ նրանց ոչ մի խնդիր լուծում չի ստանում:


Տնտեսական անկումն անխուսափելի է՝ՀՀ կառավարությունն դա շտկելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկում, քանի որ նրանք ունակ չեն որևէ բան անելու՝ոչ տնտեսության ոլորտում, ոչ արտաքին քաղաքական: ՌԴ-ից տրանսֆերտներն ապագայում կարող են ընդհանրապես դադարել, եթե Փաշինյանն ու սորոսական թիմը շարունակեն Երևանում ռուսական գործակալներ փնտրեն: