Поиск

«Պատերազմը որքան Բաքվի, այնքան էլ Անկարայի պատասխանատվությունն է». Եվրախորհրդարանի նախկին...


Եվրախորհրդարանի նախկին քաղաքական խորհրդական Դիոգո Պինտոն իր թվիթերյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին: 


«Ադրբեջանն օդահրթիռային հարված է հասցրել Արցախ/Ղարաբաղին: Հարձակման են ենթարկվել բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը:  Հույս ունեմ, որ Վեհաժողովը (ՄԱԿ-ի) վճռականորեն կդատապարտի Ադրբեջանին»,-գրել է նախկին խորհրդականը: 


Մեկ այլ թվիթով նա դատապարտել է նաև Թուրքիային` նշելով, որ վերջինս նույնչափ պատասխանատու է կատարվածի համար, որքան որ Ադրբեջանը: 


«Կիպրոսից, Սիրիայից և Լիբիայից հետո թուրքական բռնապետությունը որոշել է առճակատման նոր ուղի ստեղծել: Պատերազմը Լեռնային Ղարաբաղում որքան Բաքվի, այնքան էլ Անկարայի պատասխանատվությունն է:  Սուլթան Էրդողանի հանդարտեցումը չի գործում: Լրջացե՛ք, Ժոզեֆ Բո՛րել, ՆԱ՛ՏՕ»,-գրել է Պինտոն: 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

©2020 Լուր ԱյսՕր.