Поиск

«Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին». Կարո Փայլանը` ԼՂ-ում սկսված ռազմական գո


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ` սեպտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին և դրանց նկատմամբ Թուրքիայի արձագանքին:


«Այսօր սկսված հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին: Այն ժամանակ, երբ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները խաղաղության կոչեր են անում, պալատն ու ԶԼՄ-ները շարունակում են պատերազմի կոչ անել: Պատերազմը աղետ է: Եկեք վերջ ասենք պատերազմին»,-գրել է հայազգի պատգամավորը:


Ավելի վաղ Փայլանը Թուրքիային մեղադրել էր ԼՂ հակամարտության սրման հարցում «բենզինի վրա յուղ լցնողի» դերը ստանձնելու համար:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: