
Տնտեսության բարձրագույն դպրոցի փորձագետները վերլուծել են Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 15 խոշորագույն մեգապոլիսներում աշխատաշուկայի իրավիճակը կորոնաճգնաժամի շրջանում:
Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար են մղել Սեուլն ու Շանհայը, երրորդ տեղում է Մոսկվան: Բացի այդ, հնգյակում են Սինգապուրն ու Ստոկհոլմը:
Մոսկվան ստացել է 64 բալ, Սեուլը 75 բալ եւ Շանհայը՝ 68 բալ: Սանկտ Պետերբուրգը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 55 բալ:
Վատագույն ցուցանիշներն են գրանցել Լոնդոնը՝ 39 բալ, Բեռլինը՝ 38 բալ եւ Մոնրեալը՝ 27 բալ:
Վարկանիշային աղբյուսակը կազմվել է 3 հիմնական չափորոշիչներով՝ աշխատաշուկայում իրավիճակը, կարանտինային սահմանափակումների հետո տնտեսական ակտիվությունն ու թվային ենթակառուցվածքի պատրաստվածության մակարդակը:
Հետազոտողները նշում են, որ Մոսկվան՝ չնայած կորոնավիրուսով հիվանդացության բարձր մակարդակին եւ երկարատեւ հակահամաճարակային սահմանափակումներին, բիզնեսի եւ զբաղվածության միջոցառումների շնորհիվ կարողացավ ապահովել աշխատաշուկայում կայուն իրավիճակը: 2020 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է ընդամենը 2 տոկոս: