Поиск

«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն


«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Նշենք, որ տուժածները արական սեռի ներկայացուցիչներ են` 33, 32, 46 եւ 24 տարեկան:

Հիշեցնենք՝ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 2 հոգի զոհվել է, 4-ը վիրավորվել:  Պարզվել է, որ զոդման աշխատանքների հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: