Поиск

Հայտնի է դարձել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառը



Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի պատճառը վերանորոգման աշխատանքների ժամանակ թթվածնային բալոնի պայթյունն է, հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչը, գրում է eadaily.com-ը։


«Նախնական տեղեկություններով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Ենթադրվում է, որ պայթել է թթվածնային բալոնը, ինչի հետևանքով տուժել են երկու աշխատողներ, որոնց շտապ օգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել: Ցավոք, մեկ մարդ մահացել է։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել»,- հստակեցրել է ծառայության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։ Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները:


©2020 Լուր ԱյսՕր.