Поиск

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ․


Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության առնչությամբ ամբողջական կապի մեջ է Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։

Կրեմլի խոսնակը փոխանցել է, որ նախօրեին տեղի են ունեցել շփումներ ԱԳ նախարարների մակարդակով եւ այս մասով եւս կա ամբողջական կապ Անկարայի հետ։ Նա նաեւ ասել է, որ Կրեմլում չեն կարծում, թե Ղարաբաղյան ներկա սրացումը հրահրված է Ռուսաստանի վրա ինչ որ ազդեցություն գործելու համար, հատկապես, եթե դա դիտարկվում է Բելառուսում կամ Նավալնու շուրջ տիրող վիճակի համատեքստում։