Поиск

Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»․ պատգամավոր


ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ստորությունը սահման չունի...

Ուրեմն ինչ-որ անառակներ շրջանառում են լուրեր, թե իբր ես ուսանողուհու եմ հարվածել, ում տարել են հիվանդանոց: Արա, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, ա՜յ տխմարներ... Ես մի տարուց ավելի ա, համալսարան չեմ մտել... Կամ ես ինչի՞ պետք ա ուսանողուհի ծեծեմ... Ես որ մի աղջկան հարվածեմ, նա մի քանի ամիս խելքի չի գա: Բա, եթե ըտենց ա, ո՞վ ա էդ աղջիկը, ուր ա, ինչի չի բողոքել, կամ ինչի՞ հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ չի եղել, այ դեբիլներ: Փաստորեն, ճիշտ են ասում, որ ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»... Այ ոչնչություններ, ուրիշ բան մտածեք, էս էլ չանցավ... Լրիվ բռնապետության մեջ ենք... Ուղղակի ծիծաղելի ա էս ամենը... Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը...