Поиск

Իոաննիսյանը՝ «Նիկոլի վկայից» դարձել է հակաիշխանական



Մենք զարմացանք, երբ «Իմ քայլը» Վահե Էնֆիաջյանին ընտրեց ԱԺ փոխխոսնակ,

Մենք զարմացանք, երբ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դե-ֆակտո սատարեցին Էդմոն Մարուքյանին հարվածելը,

Մենք զարմացանք, երբ Նիկոլ Փաշինյանը օրհնեց Արցախի ընտրակեղծարարությունը,

Մենք զարմացանք, երբ «Իմ քայլը» անընդունելի մարդկանց ընտրեց ՍԴ դատավոր,

Մենք զարմացել ենք բազում այլ առիթներով։



Մենք չե՞նք հոգնել զարմանալուց։ Եկեք արձանագրենք, որ այսպիսի խայտառակություններ լինելու են և այլևս չզարմանանք դրանց վրա։ Պայքարենք դրանց դեմ, բայց առանց զարմանալու, ինֆարկտի հասնելու, վալերիանկա խմելու և իշխանությունից մեծ ակնկալիք ունենալու։ Այդ մասին ՖԲ իր էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։


Իոաննիսյանը հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից՝չի անցել 2.5 տարի, իսկ գունավոր, սորոսական հեղաշրջումը 2018թ.-ին ողջունող Իոաննիսյանը, ում համար Սորոսի հիմնադրամը հայրական օջախ է, սկսել է քննադատել Փաշինյանին:


Իոաննիսյանը վարձատրվում է ինչ-որ բան ասելու համար՝Սորոսի հիմնադրամից եկած հրահանգով նա մեկ պաշտպանում է Նիկոլին ու իմքայլականներին, մեկ՝քննադատում: Խառն է, ինքն էլ չգիտի ինչ է ուզում:


Ամերիկյան գործակալ ու գրանտակեր Իոաննիսյանն օրինակ առանց ամաչելու Արցախի ընտրություններն՝ընտրակեղծարարություն է հայտարարում, ինչով է նա տարբերվում ադրբեջանական իշխանություններից՝ոչնչով, իսկ ԱԱԾ-ն հանգիստ ու անգործ հետևում է, թե ինչպես են գործակալները կլանել ու ոչնչացնում Հայաստանն ու սպառնում երկրի ու Արցախի անվտանգությանը: