Поиск

Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում հայտնված մեր զինծառայողին



«Այս պահի դրությամբ այցելություն տեղի չի ունեցել։ Աշխատանքներ են իրականացվում Բաքվի կարմիր խաչի գրասենյակի, ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը, մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նախնական վարկածով օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: ՊՆ-ն նշանակել է ծառայողական քննություն՝ պարզելու հայ սպայի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները։

Աղբյուր` Փաստինֆո