Поиск

«Դարի հայրենադարձություն» կազմակերպած Մխիթար Հայրապետյանը՝սորոսական նախարարի պաշտպան


Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:



Սփյուռքի նախարարությունից քարը քարի վրա չթողած, «դարի հայրենադարձությունը» կազմակերպող Մխիթարն այժմ աջակցություն է հայտնում տրանսգենդերներին համակրող իր թիմակից Արայիկ Հարությունյանին՝դե իմքայլականների շրջանում ԼԳԲՏ համայնքն ավելի շատ իրավունք ունի, քան ավանդական արժեքներով ապրող ու եկեղեցի հաճախող հայը՝նորմալ է, սորոսական կադրերից այլ բան սպասելը՝ միամտություն է:


Հայրապետյանն այդպես էլ հայրենադարձություն չկազմակերպեց՝նիկոլական Հայաստանից շարունակվում է արտագաղն ու սահմանները բացվելուն պես այն միայն արագանալու է, իսկ Հայրապետյանն արդեն այսօր պետք է մտածի, թե նա որտեղ է արտագաղթելու, քանի որ մոտակա ժամանակներս իշխանափոխությունից հետո նրան մնալու է միայն Հայաստանից փախչելու տարբերակը: Այդքան ստերից հետո նա դժվար թե համարձակվի երևանյան փողոցներում քայլել: