Поиск

ՌԴ-ում հեղաշրջման թրեյնինգների մասնագետ Զոլյանը վիրավորում է հայ ժողովրդին


ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և Հայրենիքի հանրահավաքին գնալու են նախկին իշխանության ներկայացուցիչներն ու գումարային կամ աշխատանքային շահագրգռվածություն ունեցողները: Ես այն համոզմանն եմ, որ դա նախաձեռնողները քաղաքական լուրջ օրակարգ չունեն: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:



Սորոսական կադր, կյանքում ոչնչի չհասած և գունավոր հեղաշրջման արդյունքում հանրությանն անհայտ Զոլյանը հայտնվել է ԱԺ-ում և այժմ «քաղաքական վերլուծություններ» է անում՝չփաստարկված ու զուտ իշխանական քարոզչամեքենան սպասարկող:


Զոլյանը հայտնի է ՀՀ-ում հակառուսական թրեյնինգներ անցկացնելով, ինչպես պետք է Մոսկվայում տապալել ռուսական իշխանություններին՝դա ի գիտություն ՀՀ ԱԱԾ-ի, չպետք է հեռվում փնտրել գործակալներ, պետք է ուղղակի այցելել իմքայլականներին:


Ընդդիմությանը թիրախավորելու բոլոր փորձերն ապարդյուն են՝Զոլյանն անհիմն հայտարարություններ է անում և վիրավորում ժողովրդին, այն ժողովրդին, որ նրա նման անբանին բերեց ԱԺ: Ինչու պետք է ընդդիմության ցույցերին մասնակցեն միայն գումարի կարիք ունեցողները՝Զոլյանը չի մանրամասնում, այսինքն, եթե ՀՀ քաղաքացիները դժգոհ են իմքայլականների տգետների իշխանությունից ու գալիս են ընդդիմության հանրահավաքին, ապա նրանք ծախված են: Ժողովուրդը պետք է տեսնի, թե ովքեր են եկել իշխանության և 2018թ.-ին ինչ «երգեր էին երգում» ժողովրդի մասին, իսկ հիմա վիրավորում են նույն այդ հասարակության անդամներին: