Поиск

ՁԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՒՉԻԿ ԷՐ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ԲԱԲԱՅԱՆԸ 5 ԿԵՏ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ...


Գրել էինք, որ քիչ առաջ Մատենադարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ռեֆորմիստների կուսակցության անդամների կողմից հերթական  հանրահավաքն էր կազմակերպվել, որից հետո հավաքի մասնակիցները, ինչպես և նախորդ անգամ, երթով շրջեցին Երևանի փողոցներով, ապա հասան  Հանրապետության հրապարակ։

«Ես չգիտեմ՝ դուք ինչի համար էիք հեղափոխություն արել, բայց մի բան գիտեմ, որ ձեր հեղափոխությունը փուչիկ էր, որն արդեն գոյություն չունի։ Դուք ինչ որ արել եք, հիմա դրա պատասխանատվությունը ձեր վրա է դրված, դրա դարդերը հիմա դուք եք քաշում։ Դուք պատկերացում եք, որ հիմա սոցիալական խնդիրներ ունեցող այդ քաղաքացիներ, որոնք հաճախ բողոքի ակցիա են անում, գան այստեղ , այստեղ ինչ հսկայական թիվ կկազմեն։ Բայց չեն գալիս, որովհետև այստեղ չեն տեսնում հազարավոր մարդիկ, հույս ունեն, որ դեռ փոփոխություն կլինի։ Իրենք չգիտեն, ասում են՝ այո, Արայիկը վատն էր, բայց կարո՞ղ է Նիկոլը տեղյակ չի, Արսեն Թորոսյանը վատն էր, բայց Նիկոլը լավն է»,- իր ելույթում նշեց  Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը։


Բաբայանը նշեց մի քանի, թվով հինգ կետեր, որոնց շուրջ խորհուրդ տվեց քաղաքացիներին մինչև հաջորդ հավաքը խորհել, որից հետո արժանապատիվ քաղաքացին արդեն իր ոտքով դուրս կգա փողոց։

«Մեկ տարով սառեցնել գյուղատնտեսական վարկերը, սառեցնել և վերացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները, կտրուկ կանգնեցնել ուսանողների վարձավճարների բարձրացումը, նրանց մեկ տարվա ընթացքում վարձերը վճարելու հնարավորություն տալ, առնվազն հիսուն տոկոսով իջեցնել արագաչափի տուգանքները, և ամենակարևորը՝ վերացնել ազատ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը»,- առաջարկեց Բաբայանը։