Поиск

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ


Ռուս գրող Սերգեյ Կոմկովը հայտնել է, որ հայտ է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի նախագահին առաջադրում են Նոբելյան մրցանակի։

2013 թվականին եւս նրան առաջադրել են, հիմք ունենալով, որ Պուտինը նկատելի դերակատարություն է ունեցել աշխարհի տարբեր հատվածներում խաղաղության հաստատման համար։ 2016 թվակաին Պուտինին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ֆրանսիական «Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների կենտրոնը»։