
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։
Հանդիպումը նախատեսված է մոտակա շաբաթներին:
«Առաջիկա շաբաթներին նախատեսված է հանդիպում անցկացնել Մոսկվայում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը հաստատել են համագործակցելու պատրաստակամությունը։