Поиск

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՖԵՐԸ ՔԱՆԴՎԱԾ ԵՆ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ



Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար եւ հանուն ինչի՞ ստեղծվեց այն։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ո՛չ լրագրողները, ո՛չ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետեւելու դրանց ընթացքին։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով հրապարակային հայտարարությունները՝ շատերն են արձանագրում, որ կոտրվեցին քառօրյայի հետ կապված միֆերը՝ դիրքերում եւ բանակում սպառազինության, վառելիքի պակասի, 800 հեկտար տարածքի կորստի, Մոսկվայի հետ պայմանավորվածության եւ այլնի վերաբերյալ։