Поиск

ԸՆԿԵՐՆԵՐԻՑՍ ՄԵԿԸ ՄԻ ԶԱՅՐԱՑԱԾ-ԶԱՐՄԱՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԵՑ


Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց։ Ուրեմն, ոգևորվելով Նիկոլ Փաշինյանի կոչից, թե թող ամեն սփյուռքահայ ամեն ամիս 10 դոլար ուղարկի հայրենիք, գրանցվում է Հայաստանում գործող ընտանեկան հիմնադրամներից մեկում, տալիս է իր կրեդիտ քարտի հաշիվը եւ ամեն ամիս փոխանցում է 100 դոլար։ 4-5 ամիս հետո որոշում է, որ կարելի է այդ գումարը հանել հարկերից (Միացյալ Նահանգներում բարեգործության վրա ծախսած գումարը tax deductible է համարվում) եւ փորձում է հիմնադրամից քաղվածք ստանալ իր մուծումների վերաբերյալ։ Իր անունով եւ գաղտնաբառով կայք մուտք գործել չի հաջողվում։ Գաղտնաբառը վերականգնել կամ փոխել չի հաջողվում։ Հիմնադրամին ուղղված էլեկտրոնային նամակն անպատասխան է մնում։ Հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Խնդրի լուծման համար ընկերս դիմում է կրեդիտ քարտը տրամադրած բանկին։ Բանկը պարզապես համարում է, որ գործ ունի fraud-ի հետ եւ որպես ամենակարճ լուծում առաջարկում է չեղարկել հին քարտը եւ նոր կրեդիտ քարտ ստանալ։ Դրանից հետո այդ հիմնադրամը արթնանում է, ընկերս 6-7 էլեկտրոնային նամակ-հիշեցում  է ստացել, որ ինքը պարտավոր է իր ամսական մուծումը կատարել, բայց գումարը տեղ չի հասել։ «Ով կասի Հայաստանում կոռուպցիա կա, ղալաթ է արել»,-Նիկոլ Փաշինյան»։ 

©2020 Լուր ԱյսՕր.