Поиск

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ...


ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության նիստը ավարտված է։ Մենք հայտնել էինք, որ ՔՊ գրասենյակի դիմաց նիստի ողջ ընթացքում հերթական բողոքի ակցիան էին իրականացնում Ռուսաստան մեկնել ցանկացողները։ Նրանք, տեսնելով, որ այդպես էլ արձագանք չկա, որոշեցին իրենք մոտենան նիստերի դահլիճի դռանը՝ պատգամավորներին հանդիպելու հույսով։ Պատգամավորները փոխանցել էին ՔՊ աշխատակցին, որպեսզի ակցիայի մասնակիցներին տեղեկացնի՝ իրենք պատրաստ  են ընդունելու իրենց՝ միայն առանց լրագրողների ներկայության ։ Թեպետ սկզբում ակցիայի մասնակիցները դեմ էին այդ պահանջին, պնդում էին, որ խոսակցությունը պետք է լինի բաց և թափանցիկ, բայց ամեն դեպքում վերջում ճարները կորցրած գնացին պատգամավորների հետ հանդիպման

©2020 Լուր ԱյսՕր.