Поиск

Ռուբինյանն ու իմքայլականները կարող են երազախաբ լինել


Իրականում այսպիսի ընդդիմություն ունենալն ուղղակի երազանք է ցանկացած իշխանության համար, եթե նեղ կուսակցական տեսանկյունից նայենք, սա ուղղակի երազանք է մեզ համար, բայց որպես քաղաքացի կամ դիտարկելով Հայաստանի շահը` ես կարծում եմ` սա մեծ խնդիր է, որովհետև փաստորեն փուչ օրակարգով ուժերը օկուպացրել են ընդդիմադիր դաշտը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:



Ռուբինյանն, ով սորոսական գունավոր հեղաշրջման արդյունքում իր նման պարապների հետ միասին բազմել է մեծ աթոռներին, սկսել է քննադատել ընդդիմությանը՝դրա փոխարեն ոչինչ չանելով:


Եթե այդպիսի ընդդիմություն ունենալն իրենց համար երազանք է, ապա ինչու են ֆեյքերի բանակով գրոհում ցանկացած ընդդիմադիր քննադատությանն ու ուժային կառույցներով ու հետապնդումներով ահաբեկում ընդդիմադիր գործիչներին:

Ինչ է արել Ռուբինյանը բացի անկապ խոսալուց այս երկու տարվա ընթացքում՝ոչինչ:


Ընդդիմության օրակարգը փուչ չէ՝ընդդիմությունն առաջարկում է սկսել տնտեսական բարեփոխումներից, վերջապես ներդրումներ ներգրավվել՝բարելավել սոցիալական վիճակը, սկսել նորմալ պայքարը COVID-ի դեմ՝հեռացնել ազգակործան ու սորոսական կրթության և առողջապահության խեղկատակ նախարարներին: Ոչինչ չի արվում և դրա ֆոնին դեռ փորձում են ընդդիմությանը մեղադրել: Ռուբինյանը պետք է շատ զգույշ լինի, եթե նմանատիպ ընդդիմությունը նրանց համար երազանք է, ապա վերջում իմքայլականները կարող են երազախաբ լինել:

©2020 Լուր ԱյսՕր.