Поиск

ՌԴ ՄԵԿՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ


Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա է։ Իրենց հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացողները։

Այսօր նրանցից մի քանիսը հանդիպել են կառավարության աշխատակիցներին, հերթական անգամ փոխանցել իրենց ցուցակը։ Ակցիայի մասնակիցների տեղեկություններով՝ մոտ 4 ավտոբուսների համար այս պահին բանակցություններ են գնում, սպասում են Փաշինյանի պատասխանին։

Հարցին, թե ե՞րբ կլինի այդ պատասխանը, ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ իրենց փոխանցել են, թե վարչապետը հնարավոր է այսօր էլ անդրադառնա իրենց խնդրին։


Հիշեցնենք, որ ՌԴ մեկնել ցանկացողները երեկ նաեւ ակցիա արեցին ԱԺ շենքի դիմաց։

©2020 Լուր ԱյսՕր.