Поиск

Ամեն ամիս սպասում էինք, որ բացվի հետ գնանք, դրա համար աշխատանք չէինք փնտրում. ՌԴ մեկնելու պահանջո...



Դեսպանատունն ասում է՝ սա մեր գործը չի դիմեք Կառավարություն, Կառավարությոնից ասում են մենք չենք մեղավոր, դիմեք դեսպանատուն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Կաառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։


«Մեկը ուզում է ՌԴ մեկնի, մեկը այլ երկիր մեկնի։ Թող բացեն սահմաննեըը, ամեն մեկը գնա հասնի իր տուն։ Դեսպանատունն ասում է՝ սա մեր գործը չի դիմեք կառավարություն, կառավարությոնից ասում են մենք չենք մեղավոր, դիմեք դեսպանատուն։ Ո՞ւր գնանք։ Կամ հետաձգում են, ասում սպասեք։ Թող գա ինչ որ պաշտոնյա, կոնկրետ ժամկետներ ասեն։ Ես մանկավարժ եմ, ինձ երկու ամսով ոչ ոք աշխատանք չի տա»,- ասաց նա։


Ցուցարարի խոսքով՝ իրենք հաճախ հավաքվում եւ գնում են ԱԳՆ, բանակցում են, սակայն նրանց պատասխանը իրենց դուր չի գալիս. «Մենք ուզում ենք կոնկրետ պատասխան իմանանք, ասեք ինչ որ ժամանակահատվածում կկատարվեն բանակցություններ, էս ինչ օրը կբացվի կամ չի բացվի, մենք թողենք գնանք հանգիստ նստենք սպասենք։ Մեզ թվում է, որ չեն բանակցում, եթե բանակցեին պատասխան կասեին, կասեին բանակցում ենք՝ ասում են սպասեք։ Մենք անգամ ցուցակագրել ենք մարդկանց անուններով, հեռախոսահամարներով, զանգահարեն խնդրին լուծում տան»։


Նա նշեց, որ այստեղ աշխատանք չկա, ապրելու տարբերակ չունի. «Որտե՞ղ աշխատեմ, աշխատանք չկա։ Ամուսինս միայնակ աշխատելով չի հասցնում, կուրսը իջելա, փողը ուղարկում են, էստեղ փոխում ես, էնտեղ ձեռքդ փող չկա։ Ապրելու էլ ձեւ չկա»։


Մյուս ցուցարարը լրագրողներին ասաց, որ այնտեղ աշխատանք ունի, չի ցանկանում կորցնել. «Ես Մոսկվայում էի աշխատում, մարտին եկա՝ խնդիրներ կային ու էսպես փակվեց, մնացինք։ Հնարավո՞ր է չէ մի դինամիկա, շարժ լինի։ Թող գան ասեն կլինի թե չէ, գոնե էստեղ աշխատանք գտնենք։ Ամեն ամիս սպասում էինք, որ հանրավոր է բացվի հետ գնանք, դրա համար աշխատանք չէի փնտրում։ Ես չեմ ուզում այնտեղ իմ աշխատանքը կորցնեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ, գոնե մի բան ասեն, հասկացանք, ամեն ամիս նույնը, մյուսներն էլ են մարդ, ուզում են ապրեն»։