Поиск

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայտնում ենք ձեզ, որ վաղ առավոտվանից դեսպանատունը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստացել հայրենակիցներից՝ կապված Ադրբեջանի և նրա խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետ:

Այս իրավիճակի կապակցությամբ մենք խնդրում ենք Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին զգոն լինել և չմասնակցել որևէ մասնավոր նախաձեռնության և հանդիպման, իսկ սադրիչ դրսևորումների դեպքում անպայման կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Մենք նշում ենք նաև, որ հանրապետություն վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիները կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ +7 (966) 118 - 89-84, կամ իրենց տվյալներն ուղարկել datacitizen@armem.ru էլեկտրոնային փոստով:

Միևնույն ժամանակ, մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հակառակորդը ռազմական գործողություններից բացի իրականացնում է ապատեղեկատվություն լայնածավալ  տարածում սոցիալական ցանցերում՝ նպատակ ունենալով տարբեր գործողություններ հրահրելու՝ այդ թվում  նաև աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում:

Բոլորիդ անկեղծորեն խնդրում ենք զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց, առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներով (mil.am) և չտրվել սադրիչ գործողություններին»:

Դեսպանությունը հաղորդել է նաև, որ սոցցանցերում տարածված այն տեղեկատվությունը, թե Մոսկվայից Հայաստան թռիչքներ չկան,  չի համապատասխանում իրականությանը: Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել հետևյալ չարտերային թռիչքներից:

©2020 Լուր ԱյսՕր.