Поиск

Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր...


Սեպտեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։   Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.52 դրամով և կազմել 565.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 6.28 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.29 դրամով և կազմել 618.49 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 44.30 դրամով և կազմել 29746.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 32.04 դրամով և կազմել 379.24 դրամ: Պլատինի գինը նվազել է 448.80 դրամով և կազմել 13702.61 դրամ: