Поиск

Փաշինյանի հենարանը՝ռուսաֆոբներն ու սորոսականներն են



Ժողովուրդը թուլացել ու նորից դիմակ չի դնում... Կորոնայի նոր ալիքն անխուսափելի է լինելու... Հետո նորից ճչալու ենք, թե Թորոսյան Արսենն է մեղավոր: Այդ մասին ՖԲ-ի իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:


Գրանտակեր Սաֆարյանն արդեն վաղուց ստանձնել է Նիկոլ Փաշինյանի ու նրա անպիտան թիմի փաստաբանի ֆունկցիան՝ժողովուրդն է մեղավոր, Արսեն Թորոսյանն՝անմեղ է: Սաֆարյանին պետք է խորհուրդ տալ մեղր ուտել՝լավ հիշողություն ունենալու համար: COVID-ի տարածման առաջին փուլում՝Փաշինյանն ու իմքայլի պարապները հանրահավաքներ էին անում մարզերում, հանդիպումներ և այլն: Նիկոլն ասում էր՝կորոնավիրուսն ում շունն է՝օղիով կբուժվի, իսկ սորոսական, «դիմակների արքա», այժմ լեռներում հանգիստը վայելող Արսեն Թորոսյանն ասում էր, որ COVID-ը վտանգավոր հիվանդություն չի՝դիմակ կրել պետք չի, իրեն էլ տասնյակ անգամ առանց դիմակ բռնացրել են սրճարաններում նստած՝լուսանկարները տարածվել են սոցցանցերում:


COVID-ի դեմ պայքարը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու արտաքին քաղաքական բոլոր ճակատներում անկում գրանցած ու տապալված իշխանությանը կարող էր պաշտպանել միայն ռուսաֆոբ Սաֆարյանը՝Նիկոլի իշխանության հենարանը ռուսաֆոբները, սորոսականները, գրանտակերներն են ու նախկին ՀՀՇ-ականները, ովքեր բազմաթիվ ճամբարներ փոխելով այժմ իմքայլական են: