Поиск

Հայտնաբերվել են գիշերը հրավառություն կատարած քաղաքացիները


Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերել է 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերել են 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն է կազմակերպել։