Поиск

Սաքունցը՝Սորոսական «007 գործակալ»


Եթե կադրային նշանակումների վերաբերյալ որոշումների հիմքում ոչ թե խնդիրների լուծման անհրաժեշտությունն է, այլ զուտ թիմային դիրքորոշումը կամ անձնական շահերը, ապա ուրեմն դրանով ոչնչացվում է հանրային վստահությունը։Մտածեցի գրեմ, ասեմ, որ որոշում կայացնողները չմտածեն, թե իրենք արդեն գուրու են դարձել, մենք էլ նայիվ երազողներ ենք մնացել։

Հա, Սորոսը այս ձեակերպման հետ որևէ կապ չունի, ասեմ, որ իմանաք։ Այդ մասին ՖԲ-ի իր էջում գրել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:



Սորոսական «007 գործակալ» Սաքունցն իբր քննադատում է գործող իշխանություններին՝դե նրանք մի թիմ են, քննադատությունն անբովանդակ է և ձևական, իսկ նա փորձում է պահպանել «անկախ» իրավապաշտպանի դիմակը:


Սաքունցն ակամա ցույց է տալիս իմքայլական իշխանությունների այսօրվա իրական դեմքը՝պաշտոնների են նշանակում Գյումրիից անկապ քայլողներին կամ «սորոսական ՍՊԸ-ի» անդամներին՝կառավարման զրո փորձով ու կենսագրություն չունեցող ջահելներին: Նրանք հարկավոր են Սորոսին ու Արևմուտքին իրենց ազգագործան ծրագրերը ՀՀ-ում կյանքի կոչելու համար՝ստամբուլյան կոնվենցիա, հայկականության, պահպանողականության վերացում ՀՀ-ում, հայ-ռուսական հարաբերությունների խզում և ԼԳԲՏ-ի անթաքույց քարոզ:

©2020 Լուր ԱյսՕր.