Поиск

Փաշինյանը կդառնա նախագահ․ Արմեն Սարգսյանին կստիպեն հրաժարական տալ



Ամիսներ առաջ մենք գրել էին, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ավելացնել հանրապետության նախագահի լիազորությունները և  նորից վերականգնել նախագահի համապետական ընտրության կարգը։ Մենք նաև պնդել էինք, որ այս կերպ Փաշինյանի թիմը քննարկում է սցենար, ըստ որի ինքը պետք է դառնա հանրապետության նախագահ։ 

Նիկոլ Փաշինյանը մեծ կախվածություն ունի իր վարկանիշից, որն օր-օրի նվազում է։ Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը նա ուղիղ պատասխանատվություն է կրում քաղաքացիների սոցիալական բարեկեցության համար։ Հայաստանի ունեցած հնարավորություններով Փաշինյանը չի կարողանում և չի կարողանալու շատ արագ լուծել բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնց լուծման խոստումով եկել է իշխանության։ Կորոնավիրուսի համավարակը ավելի է դժվարացրել տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումը հասցնելով այն գրեթե անհնարինության աստիճանի։ Դժգոհությունը գնալով մեծանում է և քաղաքացիները իրենց հարցերի պատասխանները փորձում են ստանալ հենց Նիկոլ Փաշինյանից։  Պատահական չէ, որ անգամ ամենահեռավոր գյուղի բնակիչը, գյուղապետի հետ ունեցած խնդիրների լուծման ակնկալիքով գալիս է կառավարության դիմաց։

Փաշինյանը զրկված է իր փոխարեն որևէ մեկին պատժելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին անում էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ փոխելով կառավարության ղեկավարներին։

Սահմանադրական նոր բարեփոխումները Փաշինյանին այդ հնարավորությունը կտա։ Նա փոփոխություններից հետո դեռևս հնարավորություն ունի դառնալ ՀՀ նախագահ և նշանակել վարչապետ, որին էլ կուղղվեն հասարակության սոցիալական դժգոհությունները։ 

Չնայած մեր պնդումներին ՀՀ իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էիչն, որ Սահամանդրությունը էկաան փոփոխությունների չի ենթարկվի՝ փոխվելու են միայն դատական իշխանությանը առնչվող հարցեր։ Այն ժամանակ իշխանությունների հիմնական խոսափողը՝ Դանիել իոաննիսյանը ևս մեզ հետ զրույցում  հայտարարել է, որ առանցքային փոփոխություններ չեն լինի։

Օրերս նույն Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ նախագահի համապետական ընտրության կարգին, մեծացնել նախագահի լիազությունները և կրճատել վարչապետի լիազորությունները։

Փաշինյանի որակի քաղաքական գործիչը երեբք չէր գնա վարչապետի լիազորությունների կրճատման, եթե նպատակ ունենար մնալ այդ պաշտոնում։ Փաշինյանը լավ էհասկացել, որ վարչապետի պաշտոնում ինքը թիրախ է ու չի կարող հանրության դժգոհությունը նվազեցնել փոխվարչապետերի կամ նախարարների հրաժարականով։  Երբ նոր սահմանադրությունը պատրաստ լինի Փաշինյանը կստիպի նախագահ Արմեն Սարգսյանին հրաժարական տալ և նոր ընտրակարգով կդառնա նախագահ, ընդ որում մինչ նախագահ դառնալը հնարավորություն կունենա նաև պահպանել վարչապետի լիազորություններն ու լծակները, որպեսզի լիարժեք ապահովագրի իրեն։