Поиск

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ


Քիչ առաջ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ ՍԴ դատավորի 2 թեկնածու է առաջադրվել, որոնցից մեկին առաջադրել են, իսկ մյուսը ինքնաառաջադրվել Է: Արևիկ Պետրոսյանը չասաց, թե ովքեր են թեկնածուները, իսկ հարցին, թե ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանը ինքնաառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, Պետրոսյանն ասաց՝ մասամբ է ճիշտ:

Պետրոսյանն ասաց, որ ՍԴ նիստը շարունակվելու է կարճատև ընդմիջումից հետո, նա չբացառեց, որ այսօր նաև քվեարկություն տեղի ունենա:


Նշենք, որ մեր տեղեկություններով ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:

©2020 Լուր ԱյսՕր.