Поиск

«Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի ...


Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայրենիքը պատերազմական իրավիճակի մեջ է, ընդդիմությունը եւ մասնավորապես՝ Հանրապետականը, իր ողջ ռեսուրսը դրել է բանակին ու պետությանն օժանդակելու համար, իսկ Արցախի նախկին ոչ բարով արտաքին գործերի նախարարը «մեծաբերան »ու «լափառոշ» հայտարարություններ է անում, թե 2016-ին է սկսվել տարածքների կորսման գործընթացը։

Երեւի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ բանակցային սեղանին՝ չզիջելով որեւէ բնակավայր, իսկ Ալիեւը հայտարարեց կառավարության նիստում, թե իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Իսկ այսօրվա ծանր եւ օրհասական իրավիճակը (կառավարության գնահատականն է նաեւ այդպիսին), կարծում եմ, արդյունք է նաեւ նման հիմար ու նեղ գնահատականների, որ հնչում է նման մարդկանց բութ հայտարարություններում»։

©2020 Լուր ԱյսՕր.