
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը պղծելու հետ կապված ՀՀ ոստիկանությունում ահազանգ են ստացել, այս պահին ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:
«Այս պահին դեպքի վայրում ոստիկանության ծառայողները ստուգումներ են անցկացնում»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ վարկած է շրջանառվում, որ, հնարավոր է՝ շիրմաքարերի վրա առկա հետքերն առաջացած լինեն օրեր առաջ տեղի ունեցած մոմավառության պատճառով:
Ավելի վաղ Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացրել էր, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։