Поиск

ԱՀ նախագահը շնորհավորել է ԱՀ երրորդ Նախագահ Բակո Սահակյանին




Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ԱՀ երրորդ Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Նախագահ Հարությունյանի շնորհավորական ուղերձում նշված է․

«Հարգելի ՛ Բակո Սահակի

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ:

Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:


Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջութուն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք»: