Поиск

Խզմալյանը՝ ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք է


Նիկոլը շարունակում է Կրեմլի հետ "գույք պարտքի դիմաց" խաղը։ Գույքը՝ ազգից թալանածն է, որ Պուտինի պահանջով մաս-մաս վերադարձնում է թալանողին։ Իսկ պարտքը՝ դա նրա անձնական պարտավորությունն է, իշխանությունը պահպանելու դիմաց հին պայմանավովածությունների կատարումը։ Քոչարյանի ազատագրումը եւ նրա դիզածի վերադարձը, գազի ու հոսանքի գնի պահպանումը, երկաթուղու թալանի շարունակությունը, 102-րդ բազայի համար վճարելու երաշխիքը, Սիրիայում հայ զորախումն ուղարկելը, ԵՄ եւ ՆԱՏՕ-ից հեռու մնալը՝ մի խոսքով, Հայաստանը որպես ռուսական գաղութ պահպանելու պայմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:



Խզմալյանն ամեն օր հանդես է գալիս ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող՝հակահայկական, հայ-ռուսական հարաբերությունները խաթարող, ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի ղեկավարին վիրավորող հայտարարություններով, իսկ ՀՀ ԱԱԾ-ն ոչ մի հակաքայլ չի ձեռնարկում, ինչը ցույց է տալիս, որ այսօր ԱԱԾ-ն չի կարողանում գործել ընդդեմ արևմտյան, ռուսաֆոբ գործակալական ցանցի, որը վայելում է Սորոսի հիմնադրամի ու Նիկոլ Փաշինյանի աջակցությունը:


Խզմալյանի զառանցանքները կարդում են նաև Մոսկվայում և Երևանում՝ՌԴ-ի դեսպանատանն ու Կրեմլ գնում են զեկույցներ, որ ՀՀ-ում առկա են հակառուսական տրամադրություններ և ուժեր, որոնց դեմ ՀՀ գործող իշխանություններն ոչ մի հակաքայլ չեն ձեռնարկում:


Խզմալյանի պես գործիչները հարվածելով հայ-ռուսական կապերին՝հարվածում են ազգի, պետության, Արցախի ու բանակի թիկունքին: