Поиск

ՍԱ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է, ԱՅԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՎԱՃՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ...


- Այնտեղ կան վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։ Դուք եղե՞լ եք արդյոք տեղի հոսպիտալում։

- Ես եղել եմ հոսպիտալում, որտեղ առանց ընդմիջման ընդունում էին վիրավորների՝ զինվորականների եւ քաղաքացիական բնակչությանը։ Երբ այնտեղ մարդկանց են բերում, հոսպիտալը վերցվում է հարվածի տակ։ Բժիշկները ստիպված են վիրահատություններ անցկացնել ներքնահարկում, քանի որ հարեւանությամբ ընդկնում են արկերը եւ վերին հարկերում ապահով չէ։ Հրետանու հարվածների տակ վիրաբույժները իրենց գործն են կատարում, վիրավորներին ուղարկում են Երեւան ապաքինման կամ ավելի լուրջ վիրահատություններ։

- Ի՞նչ են խոսում տեղի բնակիչները։ Նրանք սպասում են, որ Ռուսաստանը կմիջամտի եւ կօգնի հանգցնել հակամարտությունը։

- 99 տոկոսով մարդիկ վստահում են եւ հավատում, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից։ Քանի որ այն ինչ այնտեղ հիմա կատարում է ադրբեջանական կողմը պատերազմ չէ։ Երբ բանակը կռվում է տեղի բնակչության հետ, դա ազգի տոտալ բնաջնջում է։ Մեծ հաշվով 1915 թվականի Օսմանյան ագրեսիայի կրկնությունն է։

- Դա չափազանց տխուր է։ Իսկ ինչ եք կարծում ռուսական դիրքերը Անդրկովկասում նախկինի նման ուժե՞ղ են։ Մենք ունենք արդյոք հեղինակություն։ Կարող ենք արդյոք ազդել նման բարդ իրավիճակի վրա։

- Մենք դա անում ենք, փորձում ենք։ Եթե Ռուսաստանը չլիներ, ապա ավելի վատ կլիներ։ Թուրքերը առհասարակ կգրոհեին անվերապահ կերպով։ Սակայն չպետք է թուլանանք։ Բանն այն է, որ Ռուսաստանը որպես միջազգային հանրության մաս խաղը վարում է կանոններով, իսկ Թուրքիան խաղում է կանոններից դուրս։ Թուրքիան խախտում է բոլոր հնարավոր կանոնները եւ նենգ կերպով գրավում տարածքներ։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմը չէ։ Անխոս թուրքական աշխարհաքաղաքական նվաճողականությունն է եւ Ադրբեջանի սուվերենիտետի կորուստը, քանի որ Ադրբեջանը հիմա դարձել է թուրքական պրոտեկտորատի նման մի բան։ Իսկ Թուրքիան եւ Հեյդար Ալիեւի որդին, որ հիմա այնտեղ իշխանության ղեկին է, հիմա այնտեղ անձնական խնդիրներ են լուծում եւ դա անում են իրենց բնակչության հաշվին։

- Ադրբեջանական կողմի հետ շփվել հնարավոր եղե՞լ է։

- Ոչ։ Ոչ մի ցանկություն ադրբեջանական կողմը շփվելու չի ցուցաբերել։ Ես միայն սպառնալիքներ լսեցի, որ ինձ կգտնեն, կսպանեն, կգնդակահարեն, կկախեն ինչպես բոլոր հայերին եւ այլն։

- Սպառնալիքներ հեռախոսո՞վ։

- Մեսենջերով եւ սոցկայքերում։ Սակայն այս ամբողջը ադրբեջանական բանակի սիրած զբաղմունքն է՝ հպարտ դեմքի արտահայտությամբ տեսախցիկների առաջ դիրքավորվել զենքը ձեռքին, իսկ հետո, վտանգի առկայության դեպքում փախուստի դիմել։ Սակայն ասում եմ՝ Ղարաբաղը հիմա կռվում է ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ թուրքական եւ ԻՊ-ական զորախմբերի։