Поиск

Իսրայելում թութակը քանդել է գործարարի ընտանիքը՝ կնոջը «պատմելով» քարտուղարուհու հետ նրա սիրավեպի...


50-ամյա իսրայելցի գործարարը, ով բարեկեցիկ ընտանիքի ուներ, սիրավեպ է սկսել երիտասարդ քարտուղարուհու հետ, իսկ այդ մասին նրա կնոջը պատմել է... խոսող թութակը, հայտնում է «Комсомольская правда»-ն:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացման ժամանակ տղամարդը աշխատել էր տնից՝ սենյակներից մեկը գրասենյակ դարձնելով։ Սակայն նա ընդհանրապես չի մտածել, որ պատի հետեւում սիրելի ընտանի կենդանին է՝ խոսող թութակը: Որոշ ժամանակ անց գործարարի կինը նկատել է, որ թռչունը, որը 15 տարվա ընթացքում սովորել էր ընտանիքի բոլոր անդամների անունները, հաճախ կնոջ անծանոթ անուն է տալիս։


Տագնապած կնոջ հարցերին ամուսինը պատասխանել է, որ վերջերս նոր քարտուղարուհի է վարձել եւ հաճախ ստիպված է լինում խոսել նրա հետ աշխատանքային հարցերի շուրջ: Կինը չի բավարարվել պատասխանով եւ դիմել է մասնավոր խուզարկուի ծառայություններին:

Որոշ ժամանակ անց նրան փոխանցել են ամուսնու անհավատարմությունը հաստատող լուսանկարներ եւ տեսանյութեր: Այդ թվում՝ տան գրասենյակում նկարահանված:

Վիրավորված կինը դիմել է դատարան ու ամուսնալուծություն պահանջել: Ընդ որում, ամուսնական պայմանագրի համաձայն, ամուսինը պարտավոր է նրան 2 միլիոն շեկել վճարել:

Իր հերթին, անհաջողակ գործարար-կնամոլը, որին «դավաճանել է» իր սեփական թութակը, աղաչում է իրեն երկրորդ հնարավորությունն ընձեռել՝ չքանդել ընտանիքը, եւ խոստանում է ուղղվել:

©2020 Լուր ԱյսՕր.