Поиск

Սորոսի հիմնադրամի հույսն ու հենարանը՝անփորձ երիտասարդությունն է


Հեղափոխությանը մենք տեսանք չէ՞, որ երիտասարդները փողոց փակելով որոշում էին, որ Սերժ Սարգսյանը պիտի չմնա, պիտի չլինի երրորդ անգամ երկրի ղեկավար և եթե փողոց փակելով կոլեկտիվ որոշմանը կարող են մասնակցել, ինչո՞ւ չեն կարող դա քվեաթերթիկով անել։ Այդ մասին հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:


Սորոսական գործակալական ցանցից կարևորագույն տարր՝Իոաննիսյանը «մտքի գոհարներով» է հանդես եկել՝երիտասարդներն են որոշելու, թե ով մնա երկրի ղեկավար, իսկ ով՝հեռանա:


Ոչ թե երիտասարդներն են որոշել՝այլ Սորոսի հիմնադրամի ու այլ ՀԿ-ների գործակալական ցանցի մասնակիները, ովքեր գունավոր հեղափոխության սցենարի համաձայն մի հրահանգով դուրս են եկել փողոց ու տապալել սահմանադրական կարգը:


Անփորձ երիտասադրները չեն կարող որոշել, թե երկիրն ուր պետք է գնա՝նրանք չունեն այդ գիտելիքները, կյանքի փորձն ու ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից:


Սորոսի հիմնադրամի ու ԱՄՆ-ի կողմից ամենուր կազմակերպվող գունավոր հեղաշրջումների հարվածող ու շարժիչ ուժը՝երիտասարդներն են, որոնց հեշտ է մոլորեցնել խոստումներով և գումարով ու նրանց հանել փողոցներ, իսկ հեղաշրջման պտուղներից ապագայում օգտվում են այլոք՝այս դեպքում «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանը:




©2020 Լուր ԱյսՕր.